«Արսենալի» դարպասապահ Աարոն Ռեմսդեյլը նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա անգլիացին բանավոր համաձայնել է երկարաձգել պայմանագիրը մինչև 2028 թվականի ամառ։ Պայմանագրի պատրաստման համար կպահանջվի մի քանի օր։
Այս մրցաշրջանում նա Պրեմիեր Լիգայում անցկացրել է 35 հանդիպում՝ բաց թողնելով 39 գոլ և 13 անգամ անառիկ պահել դարպասը։