«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեին:
Ինչպես հայտնում է El Nacional-ը, անգլիական ակումբը պատրաստ է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում 25-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 50 մլն եվրո: Դեմբելեի պայմանագրում նշված գումարն ուժի մեջ է միայն 2023 թվականի ամռանը։
Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև Մյունխենի «Բավարիան», ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Այս մրցաշրջանում Դեմբելեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։