Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիան Անգլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլենդին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
22-ամյա նորվեգացին հավաքել է լրագրողների ձայների 82%-ը։ «Արսենալի» հարձակվող Բուկայո Սական քվեարկության արդյունքում երկրորդն էր, իսկ երրորդը՝ նրա թիմակից Մարտին Էդեգորն էր։
Լավագույն հնգյակում ընդգրկվել են նաև Կևին Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիից» և Մարկուս Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդից»: