Կառլո Անչելոտտին կրկին խոսել է Մարկո Ասենսիոյի և Դանի Սեբալյոսի ապագայի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կրկին խոսել է կիսապաշտպաններ Մարկո Ասենսիոյի և Դանի Սեբալյոսի հետ ավարտվող պայմանագրերի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Հիշեցնենք, որ դեռևս հայտնի չէ՝ իսպանացիները կմնան թիմում հաջորդ մրցաշրջանում, թե ոչ։

«Ասենսիոյի և Սեբալյոսը. շուտով որոշում կկայացնեն, մենք ցանկանում ենք, որ նրանք մնան»,- ասել է Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ։

Ասենսիոն և Սեբալյոսը այս մրցաշրջանում մեկնարկային կազմի ֆուտբոլիստներ չեն: