«Չելսին» սառեցրել է 2023/24 մրցաշրջանի աբոնեմենտները։ Այսպիսով, ակումբի համասեփականատերեր Թոդ Բոուլին և Բեհդադ Էգբալին ցանկանում են հանգստացնել երկրպագուներին ակումբում առաջին աղետալի մրցաշրջանից հետո:
«Չելսին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 11-րդն է մրցաշրջանի ավարտից չորս տուր առաջ, իսկ մրցաշրջանի ընթացքում ակումբը երեք անգամ փոխել է իր մարզիչին՝ Թոմաս Տուխելը և Գրեհեմ Փոթերը հեռացվել են, Ֆրենկ Լեմպարդը ժամանակավորապես մարզում է թիմը մինչև մրցաշրջանի ավարտը։
Երկրպագուները կարող են երկարաձգել հաջորդ մրցաշրջանի աբոնեմենտները մինչև 2023 թվականի հունիսի 2-ը։