Անգլիայի Պրեմիեր Լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Անգլիայի Պրեմիեր Լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը:

Լավագույնն է ճանաչվել Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը:

Լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև Կևին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Էբերեչի Էզեն («Քրիսթալ Փելաս»), Ալեքսանդր Իսակը («Նյուքասլ»), Դիոգու Ժոտան («Լիվերպուլ»), Դոմինիկ Սոլանկեն («Բորնմուտ»), Օլի Ուոթկինսը («Ասթոն Վիլա») և Կալում Ուիլսոնը («Նյուքասլ»):