Չավի Էրնանդեսը և Ժոան Լապորտան տարաձայնություններ ունեն

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան անտեսելով գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի ցանկությունները բանակցություններ է վարում «Վուլվերհեմփթոնի» հետ կիսապաշտպան Ռուբեն Նևեշի տրանսֆերի շուրջ։ Լրագրող Սամուել Մարսդենի խոսքով՝ Լապորտան լուրջ առաջընթաց է գրանցել բանակցություններում։

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը Նևեշին արժանի թեկնածու չի համարում Սերխիո Բուսկետսին փոխարինելու համար, ով մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ազատ գործակալի կարգավիճակով։ Չավին նախընտրում է գնել «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի տրանսֆերը։