Հայտնի է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն գոլի հեղինակի անունը

Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն գոլի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն, հավաստում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Դե Բրույնեն կիսաեզրափակիչի առաջին խաղում հեռահար հարվածով գրավեց Մադրիդի «Ռեալի» դարպասը:

Երկրորդ տեղում է «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուսի հեղինակած գոլը:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի գոլը միլանյան դերբիում եզրափակում է եռյակը: