Հարի Քեյնը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։

Ինչպես հայտնի է դարձել Sports Zone-ի լրագրողներին, 29-ամյա հարձակվողը ցանկանում է հաջորդ ամառ հեռանալ մայրաքաղաքային ակումբից։

Իր հերթին ակումբի ղեկավարությունը պատրաստ է վաճառել իրենց առաջատարին, բայց մեկ պայմանով;

«Թոթենհեմը» չի ցանկանում Քեյնին բաց թողնել անգլիական այլ ակումբ:

Հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍԺ-ն։

Քեյնը «Թոթենհեմում» հանդես է գալիս 2011 թվականի հունվարից։

Հարձակվողի պայմանագիրը հաշվարկված է մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը