Խավիեր Մասկերանո. «Կցանկանայի, որ նա ակումբ վերադառնա»

«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խավիեր Մասկերանոն խոսել է կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր վերադարձի մասին։

«Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա այնտեղ անցկացրած ժամանակի և ակումբի հանդեպ ունեցած սիրո պատճառով ես կցանկանայի, որ Լեոն վերադառնա և կարիերան ավարտի այնտեղ: Չգիտեմ՝ դա հնարավոր է անել թե ոչ, բայց ես կցանկանայի, որ նա ակումբ վերադառնա։ Հուսով եմ՝ մենք դա կտեսնենք»,- Մասկերանոյի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը։