Էդին Ջեկոն կողմնորոշվել է իր ապագայի հարցում

Միլանի «Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն համաձայնել է երկարաձգել պայմանագիրը Սիմոնե Ինձագիի թիմի հետ։

Ինչպես տեղեկացնում է Football News 24-ը, բոսնիացի հարձակվողը եւս մեկ մրցաշրջան կմնա ակումբում։

Նախկինում Ջեկոն ու «Ինտերը» չէին կարողանում համաձայնության գալ նոր համաձայնագրի պայմանների շուրջ։

Այդուհանդերձ, ըստ աղբյուրի, կողմերի միջև փոխզիջում, այնուամենայնիվ, ձեռք է բերվել։

Հարձակվողը Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: