Սերխիո Ռամոսը՝ Սերխիո Բուսկետսին. «Գրկում եմ քեզ ընկեր»

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է մրցաշրջանի ավարտից հետո կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի՝ «Բարսելոնայից» հեռանալու մասին։

«Հակառակորդ, ով վեհացնում է յուրաքանչյուր դիմակայություն, իսկական ընկեր և բացարձակ էլիտար ֆուտբոլիստ։

Հաջողություն ձեր հաջորդ էտապում, Սերխիո: Գրկում եմ քեզ ընկեր»,- գրել է Ռամոսը սոցցանցում։ 34-ամյա Բուսկետսը Բարսելոնայի ակադեմիայի սան է։

Նա առաջին թիմում իր նորամուտը նշել է 2008 թվականին և անցկացրել 719 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ։