«Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդին այս ամառ կարող է լքել ակումբը, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Նշվում է, որ դարպասապահը փոխել է գործակալին։ Այժմ նրա շահերը ներկայացնում է Ֆալի Ռամադանին։
Ֆուտբոլիստը դիմել է նոր գործակալի, որպեսզի նա գտնի իր համար կարիերան շարունակելու լավագույն տարբերակը։
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մենդին «Չելսիի» կազմում անցկացրել է ընդամենը 9 խաղ: