Մարտին Սուբիմենդին՝ գրանդ ակումբի դիտակետում

«Բարսելոնան» փնտրում է որակյալ կիսապաշտպանի, քանի որ Սերխիո Բուսկետսը հեռանում է ակումբից, ինչի մասին արդեն հայտնի է դարձել:

Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին կցանկանար թիմի կազմում տեսնել «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ Մարտին Սուբիմենդիին։

Նշվում է, որ Սուբիմենդիի տրանսֆերի համար «Բարսելոնան» պետք է վճարի 60 միլիոն եվրո՝ սա այն գումարն է, որը նշված է 24-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագրում։

Ավելի վաղ՝ Մարտին Սուբիմենդին, ասել էր, որ չի պատրաստվում հեռանալ «Ռեալ Սոսյեդադից»։