«Բարսելոնան» գտել է Սերխիո Բուսկետսի փոխարինողին

Չորեքշաբթի օրը հայտնի դարձավ, որ Սերխիո Բուսկետսը մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Բարսելոնան»։

Փորձառու կիսապաշտպանը որոշել է չերկարաձգել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ, չնայած գլխավոր մարզիչ Չավին ցանկանում էր թիմում պահել ֆուտբոլիստին։

Այժմ «Բարսելոնան» նոր կիսապաշտպան է փնտրում ։ Ինչպես հայտնում է իսպանական Sport-ը, կատալոնացիները որպես հիմնական թեկնածու թիրախավորել են 26-ամյա Սոֆյան Ամրաբատին՝ ով խաղում է «Ֆիորենտինայում»։

Հեղինակավոր transfermarkt պորտալի մասնագետները նրա տրանսֆերային արժեքը գնահատում են 25 մլն եվրո։