Մադրիդի «Ռեալը» ցանկանում է գնել «Բավարիայի» առանցքային ֆուտբոլիստի տրանսֆերը

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմմիխին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Bayern&Germany-ն։

Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինների» ղեկավարությունն ակնկալում է, որ կիսապաշտպանը 2024 թվականին Լուկա Մոդրիչի և Տոնի Կրոսի հեռանալուց հետո առաջատար կդառնա ակումբի երիտասարդ ֆուտբոլիստների համար։

Կիմմիխի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա գերմանացին Մյունխենի «Բավարիայի» կազմում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։