Անգլիական գրանդը ցանկանում է գնել Նիկոլո Բարելային

«Լիվերպուլն» առաջարկ է պատրաստում «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելայի համար, հայտնում է Football Insider-ը։ Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա իտալացին մերսիսայդցիների տրանսֆերային գլխավոր նպատակն է լինելու։

Բարելայի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Նշվում է, որ «ներաձուրիները» կարող են բաց թողնել ֆուտբոլիստին մոտ 60 միլիոն եվրոյի դիմաց:

Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում ակումբի կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: