«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հույս է հայտնել, որ հարձակվող Լիոնել Մեսսին կվերադառնա «Բարսելոնա»:
«Ես «Բարսելոնայի» անդամ եմ, ես երկու տեղ ունեմ «Կամպ Նոուում», հուսով եմ, որ մի օր մենք կկարողանանք նշել Մեսսիին այնպես, ինչպես նա արժանի է:
Նա բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստն է։ Այն, ինչին «Բարսելոնան» հասել է 10-12 տարվա ընթացքում, առանց նրա հնարավոր չէր լինի: Ես չեմ խոսում թվերի, այլ խաղի վրա ազդեցության, գեղեցկության, էսթետիկայի, արդյունավետության մասին», – Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Goal-ը։
Նշենք, որ Մեսսին կատալոնական ակումբից հեռացել է 2021 թվականին և տեղափոխվել ՊՍԺ։