«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բենֆիկայի» հարձակվող Գոնսալո Ռամուշի ծառայություններով։

Ինչպես հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրին՝ անգլիական ակումբը բանակցություններ է վարել «Բենֆիկայի» հետ՝ պորտուգալացուն գնելու համար մինչև 120 միլիոն եվրոյով՝ ներառյալ հավելյալ բոնուսները։

21-ամյա հարձակվողը պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։

Այս մրցաշրջանում Ռամուշը «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 44 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 25 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: