Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է ՊՍԺ–ի հարձակվող Լիոնել Մեսսիի ապագայի մասին:
«Թող Մեսսին տեղափոխվի այնտեղ, որտեղ իրեն առավել հարմարավետ է զգում: Դա չի ազդի նրա դիրքի վրա ազգային հավաքականում։
Գլխավորն այն է, որ նա իրեն լավ է զգում թիմի ներսում և երկրպագուների հետ»,- մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը:
Նշենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ՊՍԺ–ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ: