«Բարսելոնան» ցանկանում է ուժեղացնել թիմի պաշտպանությունը

«Մոնակոյի» պաշտպան Վանդերսոնը այս ամառ կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է իսպանական Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը կարող է տեղի ունենալ, եթե կատալոնական ակումբը Դեկոյին նշանակի իր նոր մարզական տնօրենի պաշտոնում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վանդերսոնի տրանսֆերով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Բրազիլացի ֆուտբոլիստը «Մոնակոյում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո: