Արգենտինացի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, ով կարող է գլխավորել «Չելսին», պնդում է թիմում պահել Մեյսոն Մաունթին, հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի համաձայն՝ Պոչետինոն պատրաստ է հաջորդ մրցաշրջանում Մաունթին դարձնել «Չելսիի» առանցքային ֆուտբոլիստ։
24-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը լոնդոնցիների հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» կվաճառի Մաունթին մրցաշրջանի վերջում, եթե չկարողանա համաձայնության գալ նրա հետ նոր պայմանագրի շուրջ:
Այս մրցաշրջանում Մաունթը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: