Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է թիմ հրավիրել «Չելսիի» ֆուտբոլիստին

Ըստ ամենայնի, Ջուդ Բելինգհեմը Դորտմունդի «Բորուսիայից» կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», ուստի «Մանչեսթեր Սիթին» միջին գիծն ուժեղացնելու համար այլ թեկնածու է փնտրում։

Ինչպես հայտնում է Football Insider-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, մանչեսթերցիները  ցանկանում են ձեռք բերել «Չելսիի» ֆուտբոլիստ Մատեո Կովաչիչին։

Նշվում է, որ Խոսեպ Գվարդիոլային շատ է դուր գալիս 29-ամյա խորվաթի խաղը։

Մատեո Կովաչիչի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը:

Հեղինակավոր transfermarkt պորտալի մասնագետները Կովաչիչի տրանսֆերային արժեքը գնահատում են 40 մլն եվրո։