Ջանլուկա դի Մարցիո. «ԱՊԼ-ում ընդամենը երկու ակումբ կա, որոնք կարող են իրենց թույլ տալ գնել Օսիմհենի տրանսֆերը»

Լրագրող Ջանլուկա դի Մարցիոն բացահայտել է Անգլիական  այն երկու ակումբների անունները, որոնք կարող են թույլ տալ իրենց գնել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերը։ Հիշեցնենք, որ ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը նիգերիացու համար պահանջում է 150 միլիոն եվրո։

«Անգլիայի Պրեմիեր Լիգայում ընդամենը երկու ակումբ կա, որոնք կարող են իրենց թույլ տալ գնել Օսիմհենի տրանսֆերը:

Խոսքը «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» մասին է»,-ասել է լրագրողը:

Հիշեցնենք, որ Օսիմհենի նկատմամբ հետաքրքրություն է պահպանում նաև Մյունխենի «Բավարիան»: