Օրելիեն Չուամենին՝ անգլիական գրանդի դիտակետում է

«Լիվերպուլը» ուրախ կլինի պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենիի հետ:

Լրագրող Գրեմ Բեյլի խոսքով՝ Յուրգեն Կլոպը ցանկանում է ֆրանսիացուն տեսնել իր թիմում։

Չուամենին իր կարիերան «Ռեալում» սկսեց լավ նոտայով, բայց Աշխարհի առաջնությունից հետո կորցրեց տեղը թիմի հիմնական կազմում։

Կիսապաշտպանը «Սանտյագո Բեռնաբեու» է տեղափոխվել անցած ամառ «Մոնակոյից» 80 միլիոն եվրոյի դիմաց:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» պատրաստ էր ձեռք բերել Չուամենիին նախորդ ամառ, սակայն ֆրանսիացի կիսապաշտպանն ընտրել է «Ռեալ» տեղափոխվելու տարբերակը: