Աարոն Ռեմսդեյլը կմնա Լոնդոնի «Արսենալում»

«Արսենալի» դարպասապահ Աարոն Ռեմսդեյլը մոտ է ակումբի հետ նոր երկարաժամկետ պայմանագիր կնքելուն։

Ինչպես հայտնում է ESPN-ը, անգլիացին համաձայնեցրել է «զինագործների» հետ բոլոր անհրաժեշտ պայմանագրակին պայմանները։

Սպասվում է, որ մոտ ժամանակներս «Արսենալը» պաշտոնապես կհայտարարի դարպասապահի հետ նոր պայմանագիր կնքելու մասին։

Ռեմսդեյլը երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «զինագործների» կազմում՝ 2021 թվականի ամռանը «Շեֆիլդ Յունայթեդից» տեղափոխվելուց հետո:

Ռեմսդեյլն այս մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում անցկացրել է 35 հանդիպում, որոնցից 13-ում դարպասն անառիկ է պահել: