Իսպանական «Վալյադոլիդի» պաշտպան Իվան Ֆրեսնեդան հնարավորություն ունի կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր Լիգայի թոփ-ակումբում։
Այդ մասին հայտնում են CaughtOffside-ի լրագրողները։
Աղբյուրի համաձայն՝ 18-ամյա կատարողի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։ Ֆրեզնեդայի համար պայքարում «զինագործների» մրցակիցներն են «Միլանը», «Նյուքասլը» և Դորտմունդի «Բորուսիան»:
Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում պաշտպանը «Վալյադոլիդի» կազմում 22 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում: