«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը կլքի ակումբը 2022/23 մրցաշրջանի ավարտից հետո, հաստատել է կատալոնական թիմի մամուլի ծառայությունը։
Սպասվում է, որ Բուսկետսը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում։
«Բարսելոնայում» անցկացրած 18 տարիների ընթացքում Բուսկետսը երեք անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում և Աշխարհի ակումբային Գավաթում, ութ անգամ՝ Լա Լիգայում, 7 անգամ՝ Իսպանիայի գավաթում և Իսպանիայի Սուպերգավաթում։
Բուսկետսը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2008 թվականից։