Հայտնի է՝ «Բարսելոնայի» նոր ավագի անունը Սերխիո Բուսկետսի հեռանալուց հետո

Հայտնի է դարձել «Բարսելոնայի» նոր ավագի անունը  կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հեռանալուց հետո։

Թևկապը կստանա ակումբի մեկ այլ սան՝ Սերխի Ռոբերտոն, ով 2010 թվականից խաղում է «Բարսելոնայի» մեծահասակների թիմում։

Հիշեցնենք, որ Բուսկետսը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը ազատ գործակալի կարգավիճակով:

Կիսապաշտպանը մերժել է «Բարսելոնայի» առաջարկը՝ աշխատավարձի եռակի կրճատման պայմաններով նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ։

Սերխիոյի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ակումբները։