«Ինտերի» պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն կիսվել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Միլանի» հետ առաջին խաղից ունեցած սպասելիքներով։
«Դերբիում խաղալը միշտ անհավանական զգացում է: Ես շատ ուրախ եմ, որ կարող եմ խաղալ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում և ցանկանում եմ վայելել հանդիպումը։
«Միլանը» թիմ է, որին մենք շատ լավ գիտենք։ Նրանք անցան երկու դժվարին փուլ և անցած մրցաշրջանում հաղթեցին Իտալիայի առաջնությունում։
Բայց մենք կփորձենք մեզ լավագույն լույսի ներքո դրսևորել»,- ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունն մեջբերում է ֆուտբոլիստի խոսքը:
Թիմերի միջև առաջին խաղը կկայանա մայիսի 10-ին և կմեկնարկի Մոսկվայի ժամանակով 23:00-ին: