«Նապոլիի» պաշտպան Ամիր Ռահմանին կշարունակի հանդես գալ նեապոլիտանական ակումբում։
Ֆուտբոլիստը համաձայնության է եկել ակումբի հետ նոր պայմանագրի կնքման շուրջ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ նոր պայմանագիրը հաշվարկված է մինչեւ 2027 թվականի ամառ։ Պայմանագիրը ներառում է ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակ։
29-ամյա ֆուտբոլիստը «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 32 հանդիպման, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։