ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին այսօր՝ մայիսի 9-ին, մարզում է անցկացրել ընդհանուր խմբում, հայտնում է RMC-ն։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը կմասնակցի Լիգա 1-ի 35-րդ տուրի՝ «Այաչոյի» դեմ տնային հանդիպմանը։
Մայիսի 2-ին ՊՍԺ-ն երկու շաբաթով որակազրկեց Մեսսիին այն պատճառով, որ նա առանց ղեկավարության թույլտվության մեկնել է Սաուդյան Արաբիա և բաց է թողել մարզումը։
Ավելի ուշ Մեսսին ներողություն է խնդրել ղեկավարությունից և թիմից և մայիսի 8-ին վերսկսել մարզումները։