Ռոդրիգո․ «Նա կուռք է ինձ համար»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն նշել է, որ իր համար մեծ պատիվ է Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակում շրջանցել բրազիլացի Ռոնալդոին։

«Չեմպիոնների Լիգայում Մադրիդի «Ռեալի» պատմության լավագույն 9 ռմբարկուների մեջ լինելը երազանք է։ Հուսով եմ, որ կարող եմ շատ գոլեր խփել և ցանկանում եմ շարունակել բարձրանալ այս ցուցակում:

Ռոնալդոին գերազանցելու հնարավորությունն ինձ համար շատ բան է նշանակում, քանի որ նա կուռք է ինձ համար, Բրազիլիայի և մեր ողջ սերնդի համար»,- Ռոդրիգոյի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։

Նշենք, որ «Չելսիի» հետ երկրորդ քառորդ եզրափակչի խաղում բրազիլացին դուբլի հեղինակ դարձավ՝ խփելով Չեմպիոնների Լիգայում իր 15-րդ և 16-րդ գոլերը և գերազանցեց իր հայտնի հայրենակցի նվաճումը, ով խփել էր 15 գոլ։