Ֆրանկ Ռայկարդ. «Ես հիանալի հիշողություններ ունեմ Չավիի հետ»

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրանկ Ռայկարդը խոսել է կատալոնացիների ներկայիս մարզիչ Չավիի մասին:

«Ես հիանալի հիշողություններ ունեմ Չավիի հետ, և նա դարձավ ֆուտբոլի արքա: Ես շատ ուրախ եմ նրա համար: Հատկապես ուրախ եմ, քանի որ հիմա նա «Բարսելոնայի» հետ հաղթելու է Իսպանիայի առաջնությունում։

Նրանք ճիշտ ուղու վրա են, Չավին արժանի է դրան, և դա հիանալի է «Բարսելոնայի» բոլոր երկրպագուների համար»,- Ռայկարդի խոսքը մեջբերում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը։

Նշենք, որ Չավին «Բարսելոնան» գլխավորում է 2021 թվականի աշնանից։ Այս ընթացքում թիմը նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը։