«Յուվենտուսին» կրկին պատիժ է սպառնում

«Յուվենտուսը» կարող է զրկվել 9 միավորից ֆինանսական խարդախության համար. Այս մասին հայտնում է Football Italia-ն։

Հունվարին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի վերաքննիչ դատարանը թուրինցիներին զրկել էր 15 միավորից Իտալիայի առաջնությունում ֆինանսական խարդախության պատճառով։ Ավելի ուշ որոշումը բողոքարկվել է, և միավորները վերադարձվել էր թիմին։

Աղբյուրի համաձայն՝ Իտալիայի ազգային օլիմպիական կոմիտեի երաշխիքային խորհուրդը, որը բավարարել է «Յուվենտուսի» բողոքը, հրապարակել է փաստաթղթեր, որոնք բացատրում են դրա դրդապատճառները։

Դրանցից բխում է, որ ֆեդերացիան բոլոր իրավունքներն ունի նոր ապացույցներ ձեռք բերելու արդյունքում վերսկսելու գործի քննությունը։ Նշվում է նաև, որ սկզբնական մեղադրանքը մնում է հիմնավորված և չի վիճարկվել։

Սպասվում է, որ «Յուվենտուսը» դեռ կպատժվի, բայց հանելով ոչ թե 15, այլ 9 միավոր, ինչպես ի սկզբանե պահանջում էր դատախազը։

Թուրինցիները պատրաստվում են բողոքարկել այս որոշումը։ Եթե ​​ընդունվի, ապա վարույթը կարող է այնքան ձգձգվել, որ պատիժը կիրառվի ոչ թե ընթացիկ, այլ հաջորդ մրցաշրջանում։