«Նապոլիի» պաշտպան Ամիր Ռահմանին կերկարաձգի պայմանագիրը նեապոլիտանական թիմի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ նոր պայմանագիրը հաշվարկված է մինչև 2027 թվականի ամառ։ Պայմանագիրը ներառում է մեկ տարով երկարաձգման տարբերակ։
29-ամյա պաշտպանը «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականից։
Այս մրցաշրջանում նա մասնակցել է 32 հանդիպման, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։