Լուիշ Ֆիգու․ «Լիոնել Մեսսին մեծ ընտրություն ունի անելու»

«Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն կարծիք է հայտնել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության մասին։

«Մեսսին մեծ ընտրություն ունի անելու, բայց ինչո՞ւ չգնալ: Սա նրա համար կարող է հետաքրքիր քայլ լինել։ Այնտեղ Մեսսին ու Ռոնալդուն կարող են օրինակ դառնալ մնացած ֆուտբոլիստների համար։

Ինձ թվում է, որ սա իսկապես լավ տարբերակ է, բայց ես չգիտեմ Մեսսիի նախասիրությունները»,- ասել է Ֆիգուն մամուլի ասուլիսի ժամանակ։

Նշենք, որ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։