L’Équipe. Լիոնել Մեսսին կարող է երկու մրցաշրջանում վաստակել 600 միլիոն եվրո

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին Սաուդյան Արաբիայից ռեկորդային առաջարկ է ստացել, հայտնում է L’Équipe-ը:

Աղբյուրի համաձայն՝ այս պահին Սաուդյան Արաբիայից առաջարկը միակն է, որը ստացել է արգենտինացին։ Առաջարկվող պայմանագիրը նախատեսված է երկու մրցաշրջանի համար, ֆուտբոլիստը կարող է ստանալ մինչև 600 միլիոն եվրո։

Հաղորդվում է, որ տրանսֆերի մասին խոսվել է նաև Սաուդյան Արաբիա նրա չնախատեսված ուղևորության ժամանակ։

Այս մրցաշրջանում Մեսսին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 20 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ:

Նշենք, որ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։