Կառլո Անչելոտտիի ապագայի հարցում հստահություն կա

Վերջին ամիսների ընթացքում մամուլում լուրեր են շրջանառվում հաջորդ ամառ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից Կառլո Անչելոտտիի հնարավոր հեռանալու մասին։

Սակայն իտալացի մասնագետը հաջորդ մրցաշրջանում կշարունակի աշխատել ակումբում։

Լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնի խոսքերով, «սերուցքայինները» Անչելոտիին հայտնել են իրենց որոշման մասին երկու շաբաթ առաջ:

Կառլո Անչելոտիի գործող պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը։

Իտալացին բազմիցս խոսել է թիմի հետ աշխատանքը շարունակելու ցանկության մասին։