«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ և ֆուտբոլային փորձագետ Ռիո Ֆերդինանդը կիսվել է մանկունիանցիների դարպասապահ Դավիդ դե Խեայի խաղի մասին կարծիքով:
«Դե Խեայի համար հարցն այն է, թե արդյոք նա բավական լավ է խաղում ոտքերով, որաքան պահանջում է Էրիկ տեն Հագի խաղաոճը:
Արդյո՞ք նա անհրաժեշտ որակներ ունի նման խաղի համար: Կարծում եմ, որ պատասխանը կիմանանք մրցաշրջանի վերջում»,- ասել է Ֆերդինանդը:
Դե Խեան ԱՊԼ-ի 35-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» դեմ խաղում (0:1) կոպիտ սխալ թույլ տվեց՝ գոլ բաց թողնելով Սայիդ Բենրահմանիի հեռահար հարվածից հետո։