«Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հայտնել է, որ կցանկանար վերադառնալ «Բարսելոնա»:
Գաբոնցի հարձակվողի հետ տեսանյութը հրապարակել է DjamLife օգտատերը սոցցանցերում
«Ես կցանկանայի վերադառնալ «Բարսելոնա», բայց կտեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Օբամեյանգը։
33-ամյա հարձակվողը «Բարսելոնայում» հանդես է եկել 2022 թվականին։ սեպտեմբերին նա տեղափոխվեց «Չելսի»։
Դրանից հետո Օբամեյանգը լոնդոնցիների կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։