«Մանչեսթեր Սիթին» կիսապաշտպան է փնտրում, քանի որ Իլկայ Գյունդողանը, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա ակումբից, իսկ «Ռեալը» առաջատար է Ջուդ Բելինգհեմի համար պայքարում: Ինչպես տեղեկացնում է The Mirror-ը, «քաղաքայինները» մտադիր են պայքարել «Բավարիայի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխի տրանսֆերի համար։
«Մանչեսթեր Սիթին» ստիպված կլինի մրցակցել գրանդների հետ Գրավենբերխին ձեռք բերելու համար պայքարում:
Հոլանդացուն իրենց շարքերում ցանկանում են տեսնել նաև այլ ակումբներ, մասնավորապես՝ «Լիվերպուլը»։
20-ամյա Գրավենբերխը նախկինում անկեղծորեն հայտարարել էր, որ ակնկալում է ավելի կարևոր դեր ստանձնել «Բավարիայում»: