«Բարսելոնայի» պաշտպան Մարկոս Ալոնսոն մտադիր չէ այս ամառ հեռանալ թիմից։
Ինչպես հայտնում է Sport-ը, Ալոնսոն վերջերս հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» ղեկավարության հետ, որտեղ հասկացրել է, որ չի ցանկանում հեռանալ:
Ակումբի ղեկավարությունն ընդունել է ֆուտբոլիստի որոշումը, սակայն հասկացրել է նրան, որ հաջորդ մրցաշրջանում կրկին հանդես է գալու ձախ պաշտպանի դիրքում։
Նշենք, որ այս մրցաշրջանի ընթացքում ղեկավարությունը երկարաձգել է պայմանագիրը իսպանացի եզրային պաշտպանի հետ։