Իսպանացի նախկին ֆուտբոլիստ Սերխիո Կոնտրերասն ազատազրկվել է

Իսպանացի նախկին ֆուտբոլիստ Սերխիո Կոնտրերասը՝ հայտնի Կոկե մականունով, դատապարտվել է վեց տարվա ազատազրկման, հայտնում են եվրոպական լրատվամիջոցները։

Նախկին հարձակվողը մեղավոր է ճանաչվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ:

Հիշեցնենք, որ Կոնտրերասը «Մալագայի» սան է: Սերխիոն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել ֆրանսիական «Մարսելում», Լիսաբոնի «Սպորտինգում», հունական «Արիսում», իսպանական «Ռայո Վալյեկանոյում» և այլուր։