Կիլիան Մբապպեն հաջորդ մրցաշրջանում կլինի ՊՍԺ-ի նոր ավագը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն հաջորդ մրցաշրջանում կլինի թիմի ավագը, հայտնում է լրագրող Ջոն Ջոնսը։

Աղբյուրի համաձայն՝ փարիզյան ակումբը այս մասին հայտնել է ներկայիս ավագ Մարկինյոսին այն բանից հետո, երբ նա նոր պայմանագիր է ստորագրել։ Պաշտպանը զարմացել է այս որոշումից։ Մոտ ժամանակներս ՊՍԺ-ն պաշտոնական հաղորդագրություն կտարածի, որում ավագի փոփոխությունը կարդարացվի Մարկինյոսի վրա ծանրաբեռնվածության կրճատմամբ։

Նշվում է նաև, որ Մբապպեն սպասում էր ավագի թևկապին նախորդ մրցաշրջանում պայմանագիրը երկարաձգելուց հետո։

Մբապպեն այս մրցաշրջանում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 35 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։