Էրիկ տեն Հագ․ «Պետք է ավելի վճռական գործենք»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրի՝ «Բրայթոնի» հետ խաղում իր թիմի կրած պարտության մասին (0:1)։

«Մենք հստակ պահեր ունեինք։ Հիանալի հնարավորություններ, մեկ գոլ պետք էր խփել։ Պետք է ավելի վճռական գործենք առաջին խաղակեսում ստեղծած հնարավորություններում։ Ի վերջո, մենք գոլ բաց թողեցինք, և դա չպետք է լինի։ Մի փոքր անհաջող էր նաև այն պատճառով, որ մրցավարները անկյունայինից առաջ տուգանային հարված չնշանակեցին։

Խոսքը մրցավարների մասին չէ, մենք պետք է փոխակերպենք հնարավորությունները, ավելի սառնասրտ լինենք և թույլ չտանք այն սխալները, որոնք թույլ տվեցինք վերջին վայրկյաններին։ Ամեն ինչ մեր ձեռքերում է, և մենք պետք է հետ գնանք։ Մենք դասեր ենք քաղել խաղից և պետք է առաջ շարժվենք»,- մարզչի խոսքերը մեջբերում է BBC-ն։

«Մանչեսթեր Յունայթեդը» 63 միավորով մնաց ԱՊԼ-ի չորրորդ հորիզոնականում՝ բաց թողնելով երրորդ հորիզոնական բարձրանալու հնարավորությունը։