Սադիո Մանեն կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի

«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն ամռանը կլքի ակումբը, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ 31-ամյա սենեգալցուն հավակնում են Անգլիայի առաջնության երկու ակումբ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մաուրիսիո Պոչետինոն հետաքրքրված է ֆուտբոլիստով, ով կարող է գլխավորել «Չելսին»։

Նշենք, որ «Բավարիայի» ֆուտբոլիստները դժգոհ են Մանեի պահվածքից և նրա խաղային որակներից։ Մանեն «Բավարիայում» հանդես է գալիս 2022 թվականի ամառից։

Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։