Նաթան Ակե. «Նա լավագույնն է, ես կարիք չունեմ ձեզ դա ասելու»

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նաթան Ակեն խոսել է իր թիմակից Էրլինգ Հոլանդի խաղի մասին:

«Սա խելագարություն է: Ինչպես եկավ ու ինչով է զբաղվում նա ամեն օր: Նա արժանի է այն ամենին, ինչ հիմա ստանում է: Շատ է աշխատում:

Հոլանդը լավագույն ֆուտբոլիստն է, ես կարիք չունեմ ձեզ դա ասելու: Որքան համեստ է նա, հիանալի համալրում էր, հուսով եմ, որ նա կարող է ավելի շատ գոլեր խփել»,- Ակեի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը:

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում «Մանչեսթեր Սիթիի» կազմում՝ դառնալով 51 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: