«Բարսելոնան» փորձում է կրճատել ակումբի ծախսերը, որպեսզի ձեռք բերի ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները պատրաստ են բաժանվել Սերխիո Բուսկետսից, Ֆերրան Տորեսից և Նիկո Գոնսալեսից։
Նշվում է, որ ակումբը կարող է կրճատել Մարկ Անդրե տեր Շտեգենի, Ժորդի Ալբայի և Ֆրենկի դե Յոնգի աշխատավարձերը։
Մեսսին «Բարսելոնայում» խաղացել է մինչև 2021 թվականը, երբ ազատ գործակալի կարգավիճակով միացավ ՊՍԺ-ին։
Այս մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ: