«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը բանակցություններ է վարում ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ, հայտնում է The Telegraph-ը:
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա անգլիացին նոր պայմանագիր կնքելու դեպքում կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
Նշենք, որ Ռեշֆորդի գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։
Այս մրցաշրջանում հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 51 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 29 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: